Կառավարության որոշումներ

13 Դեկտեմբերի 2018, 1467 - Ն

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտաքիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտերի և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 3 հավելվածի.
4) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 4 հավելվածի.
5) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող մսի և մսամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 5 հավելվածի.
6) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ձկան և ձկնամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 6 հավելվածի.
7) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 7 հավելվածի.
8) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 8 հավելվածի.
9) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կարտոֆիլի, թարմ բանջարեղենի և պտուղների տարբեր տեսակի պահեստներում երկարաժամկետ և կարճաժամկետ պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 9 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող ծագած հարաբերությունների վրա:
Հավելված