Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2018, 1389 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502Ն որոշման հավելվածի 2.1ին և 2.2րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կարիքների համար կատարվող գնումների պլանում կարող են ընդգրկվել նաև «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք ունեն արտադրողի երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կամ Ճապոնիայում:
2.2. Սույն հավելվածի 2.1ին կետով նախատեսված դեղերի գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մատակարարը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված տեղեկանք՝ արտադրող երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի առկայության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում անցած և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կամ Ճապոնիայում գրանցված լինելու մասին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: