Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2018, 1396 - Ն

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՋԵՅՄՍ ԴԱՆԻԵԼԻ ԴՈՆԻԳԵԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22- րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի ու 8-րդ կետի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին (ծնվ.՝ 1993 թվականի հոկտեմբերի 20-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Զավարյան փող., շենք 1, բն. 1)։