29 Նոյեմբերի 2018, 1351 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ի N 1042-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1042-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝
1) 4-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «իսկ հողօգտագործողի կողմից տվյալ հողատարածքի փաստացի օգտագործման դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա» բառերով.
2) որոշման 7-րդ կետով հաստատված N 3 հավելվածի՝
ա. 2-րդ կետում նշված ձևի տեղեկանքի «Սեփականության կամ վարձակալության իրավունքի վկայականի համարը» սյունակը «վկայականի» բառից հետո լրացնել «, կամ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանքի» բառերով,
բ. 3-րդ կետում «նոյեմբերի 5-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 26-ը» բառերով,
գ. 4-րդ կետում «նոյեմբերի 10-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 28-ը» բառերով,
դ. 5-րդ կետում «10» թիվը փոխարինել «3» թվով, «նոյեմբերի 25-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 5-ը» բառերով,
ե. 6-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով,
զ. 7-րդ կետում «նոյեմբերի 28-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 7-ը» բառերով,
է. 8-րդ կետում «դեկտեմբերի 3-ից» բառերը փոխարինել «դեկտեմբերի 10-ից» բառերով և «դեկտեմբերի 25-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 20-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։