22 Նոյեմբերի 2018, 1334 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը` համաձայն հավելվածի:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան որակավորված թարգմանիչների ցանկի ձևավորումը թարգմանչի ծառայությունները մատուցվում են գործող օրենսդրությանը համապատասխան:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան որակավորված թարգմանիչների ցանկը ձևավորվելու է 2019 թվականի մարտի 1-ին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 265-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի մարտի 1-ից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված