Կառավարության որոշումներ

22 Նոյեմբերի 2018, 1330 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1152-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 9-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի» բառերը.
2) 12-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։