22 Նոյեմբերի 2018, 1310 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 508-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - ծրագիր 4-ի, 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծերի, ինչպես նաև ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման NN 1 և 2 հավելվածների 1-ին պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ա. Փամբուխչյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)».
2) որոշման NN 1 և 2 հավելվածների 2-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարի տեղակալ, հանձնաժողովի անդամ».
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ և N 2 հավելվածի 4-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 1 հավելվածի 6-րդ և N 2 հավելվածի 7-րդ պարբերություններում «Ա. Աբովյան» բառերը փոխարինել «Ա. Աբրոյան» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 8-րդ պարբերություններում «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերով.
6) որոշման N 1 հավելվածի 12-րդ և N 2 հավելվածի 9-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Տ. Մանուկյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ».
7) որոշման N 1 հավելվածի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ պարբերություններից և N 2 հավելվածի 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ պարբերություններից հանել «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերը.
8) որոշման N 1 հավելվածի 16-րդ և N 2 հավելվածի 17-րդ պարբերություններում «Ա. Ղազարյան» բառերը փոխարինել «Մ. Առաքելյան» բառերով.
9) որոշման N 1 հավելվածի 18-րդ և N 2 հավելվածի 21-րդ պարբերություններում «աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «ջրային կոմիտեի» բառերով.
10) որոշման N 1 հավելվածի 19-րդ և N 2 հավելվածի 22-րդ պարբերություններում «Վ. Սահակյան» բառերը փոխարինել «Ռ. Ոսկանյան» բառերով.
11) որոշման N 1 հավելվածի 20-րդ և N 2 հավելվածի 25-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ա. Եղիկյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևմուտք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (Ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)».
12) որոշման N 1 հավելվածի 21-րդ և N 2 հավելվածի 26-րդ պարբերություններում «արևելքի տարածաշրջանային» բառերը փոխարինել «Արևելք» տարածքային տնօրինություն» բառերով.
13) որոշման N 1 հավելվածը 21-րդ և N 2 հավելվածը 26-րդ կետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«Ռ. Խաչատրյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրինություն, ԱՏԲ ներդրումային ծրագրերի համակարգող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Մ. Օհանյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրինություն, ԱՏԲ նախագծման մասնագետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ս. Մկրտչյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևելք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (Ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)
Է. Հայրապետյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևմուտք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (Ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)».
14) որոշման N 1 հավելվածի 22-րդ և N 2 հավելվածի 23-րդ պարբերություններում «Ա. Արշակյան» բառերը փոխարինել «Գ. Ավետիսյան» բառերով, իսկ «տնօրեն» բառը՝ «տնօրենի պաշտոնակատար» բառերով.
15) որոշման N 1 հավելվածի 24-րդ և N 2 հավելվածի 27-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս. Ավագյան - «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)».
16) որոշման N 2 հավելվածի 19-րդ պարբերությունում «Ս. Սարգսյան» բառերը փոխարինել «Թ. Թովմասյան» բառերով, իսկ «տնօրեն» բառը՝ «տնօրենի պաշտոնակատար» բառերով: