Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2018, 1304 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 01 բաժնի 01 խմբի 01 դասի «01. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանում» և 01 բաժնի 01 խմբի 01 դասի «06. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացում» ծրագրերի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման որոշ հոդվածներում առկա տնտեսված միջոցների վրա չկիրառել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման N 14 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ սահման
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 01 բաժնի 01 խմբի 01 դասի «01. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանում» և 01 բաժնի 01 խմբի 01 դասի «06. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացում» ծրագրերի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման որոշ հոդվածներում առկա տնտեսված միջոցների վրա չկիրառել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման N 14 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետային պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու մասին» N 230-Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար նախատեսված միջոցների վերաբաշխման վերաբերյալ:

ված ժամկետային պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի:

Հավելված