Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2018, 1294 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ամրացված 248.698.917 դրամ ձեռքբերման արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր