Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2018, 1253 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 669 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 820-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «կետը» բառից հետո լրացնել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը, իսկ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը» բառերը հանել.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեն» բառերով,
բ. 5-րդ կետում «կազմակերպչի պաշտոնական կայք-էջում» բառերից առաջ լրաց-նել «www.azdarar.am կայքում և» բառերը,
գ. 13-րդ կետի ե) ենթակետում «անվանումը» բառից հետո լրացնել «գույքի մասին մանրամասն նկարագրությունը (լուսանկարները)» բառերը, զ) ենթակետի 4-րդ պարբե-րությունում «անձնագրի» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտի» բառերը, իսկ 7-րդ պարբերությունում «տվյալ ձևով» բառերից հետո լրացնել «և պայմաններով» բառերը, ը) ենթակետից հանել «մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը» բառերը,
դ. 18-րդ կետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն բառերը փոխարինել Պետական գույքի կառավարման կոմիտե բառերով,
ե. 22-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով,
զ. 24-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«24. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուների կողմից վճարված մրցույթի մասնակցության նախավճարը կազմակերպչի կողմից մրցույթի հաղթող չճանաչված մասնակիցներին (հայտատուներին) վերադարձվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում՝ մասնակիցների (հայտատուների) կողմից ներկայացված հաշվեհամարին»,
է. ուժը կորցրած ճանաչել 25-րդ և 26-րդ կետերը.
3) որոշման N 2 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «մասնավորեցման» բառից հետո լրացնել «(օտարման)» բառը,
բ. 4-րդ կետում «Անձնագրային տվյալները» բառերից հետո լրացնել «(նույնականացման քարտի տվյալները)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: