8 Նոյեմբերի 2018, 1259 - Ա
ՎԱՀԵ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև 2015 թվականի մայիսի 26-27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2019 թվականի հունվարի 1-ից Վահե Դեմիրճյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:
2. Վահե Դեմիրճյանի գործուղման հետ կապված ծախսերը հաշվարկել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ խորհրդականի ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածի 45-րդ տողի 3-րդ սյունակում նշված` բնակարանի վարձակալության համար տրամադրվող հավելավճարի չափերը:
3. Վահե Դեմիրճյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին: