1 Նոյեմբերի 2018, 1212 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1731-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» N 1731-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում՝
ա. «կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով,
բ. «քառամսյա» բառը փոխարինել «տասնամսյա» բառով.
2) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետի «Գտնվելու վայրը» սյունակում «ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մայիսյան» բառերը փոխարինել «ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Երևանյան փող., N 2/12» բառերով,
բ․3-րդ կետի Հողամասի մակերեսը (հա) սյունակում 0,1463 թիվը փոխարինել 0,12574 թվով,
գ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 7-րդ կետը: