Կառավարության որոշումներ

28 Հունվարի 2004, 137 - Ն

«ԱՇՏԱՐԱԿԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐԱԳԱԾԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԹԱԼԻՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԱՊԱՐԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Աշտարակի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արագածի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Թալինի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ապարանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմավորման միջոցով վերակազմակերպել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Աշտարակի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արագածի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Թալինի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ապարանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան։

2. Ստեղծել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր` համաձայն հավելվածի:

3. «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա) մարզի տարածքում սերոմոնիտորինգի աշխատանքների կազմակերպումը, դրանց մասին հաշվետվություններ կազմելը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

բ) մարզում անասնահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

գ) մարզում անասնահակահամաճարակային կայուն ֆոնի ապահովմանն աջակցությունը, մարզի տարածք գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելման միջոցառումների իրականացմանը մասնակցությունը.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների անհատույց ստացումը, դրանց` անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան մասնաճյուղեր տեղափոխումը, պահպանումը և բաշխումը մարզի համայնքների անասնաբույժներին.

ե) մարզի համայնքների անասնաբույժներից պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի ստացման, անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան հակահամաճարակային միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը և դրանք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

զ) մարզի տարածքում անասնապահական մթերքի անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից հաշվառման ենթակա անասնաբուժական տեղեկանքների ձևաթղթերի ստացումը, տնտեսավարող սուբյեկտներին դրանց տրամադրումը, հաշվառումը և տուրքերի գանձման ապահովումը.

ը) մարզի տարածքում առկա հակահամաճարակային իրավիճակի մասին ամեն- ամսյա հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

թ) մարզի տարածքում գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման, դրանց գրանցամատյանների վարման աշխատանքների կազմակերպումը.

ժ) մարզի տարածքում տիրող` գյուղատնտեսական կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ հիվանդությունների հետ կապված անասնահամաճարակային իրավիճակի մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնին տեղեկացնելը` բնակչության շրջանում կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար.

ժա) մարզի տարածքում տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպումը և իրականացումը։

4. Թույլատրել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) անասնաբուժական գործունեություն, որը ներառում է`

պետական պատվերում չընդգրկված` գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի ձեռքբերումը և մատակարարումը տնտեսավարող սուբյեկտներին` համապատասխան միջոցառումների իրականացման համար,

անասնաբուժական խորհրդատվության մատուցումը,

պետական պատվերում չընդգրկված` գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը.

գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացումը.

բ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտումներ, որոնք ներառում են կենդանական ծագում ունեցող հումքի ու մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը:

5. Սահմանել, որ`

ա) «Աշտարակի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արագածի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Թալինի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ապարանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, այդ թվում` պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) «Աշտարակի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արագածի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Թալինի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ապարանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության շենքերը, շինությունները, այդ թվում` պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի
10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվում են «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա.

գ) «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի և դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Աշտարակի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արագածի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Թալինի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ապարանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:

6. «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտերը և սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել այդ կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ` սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 2004 թ. փետրվարի Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունվարի 29-ի N 137 -Ն որոշման

 «ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

  Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում

ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների

համարակալման ու հաշվառման Արագածի մասնաճյուղ

Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում

ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների

համարակալման ու հաշվառման Թալինի մասնաճյուղ

Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում

ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների

համարակալման ու հաշվառման Ապարանի մասնաճյուղ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Արխիվ

2024

2023