1 Նոյեմբերի 2018, 1215 - Լ
«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից չառաջնորդվել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 20-րդ կետով հավանության արժանացած «Ինժեներական քաղաք»ի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ:
Հավելված