Կառավարության որոշումներ

25 Հոկտեմբերի 2018, 1177 - Ն

ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու մասին արձանագրության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հավելված