18 Հոկտեմբերի 2018, 1171 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 30-ի N 66 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փող., 12/1 հասցեում գտնվող 1 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիրը 10-001-0135-0081) և 12,420,000 դրամ կադաստրային արժեքով հողամասը և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաuտանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջոցների հաշվին: