Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1132 - Ն

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ը» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված