27 Սեպտեմբերի 2018, 1135 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին»
N 792-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 5-րդ կետում «երկու» բառը փոխարինել «յոթ» բառով.
2) 6-րդ կետի 5-րդ ենթակետը «աշխատանքային օրը» բառերից հետո լրացնել
«, ընդ որում փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար չպետք է պակաս լինի երեք ժամից» բառերով.
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կատարում է ընտրություն և առաջարկում է կնքել պայմանագիր: Եթե քաղաքացին նշված առաջարկությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է դիմում ներկայացրած այլ անձանց։ Պայմանագրում նշվում է նաև պաշտոնակատարի կողմից պարտավորությունների կատարմանն անցնելու օրը, որը չի կարող պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո լինել:».
4) 11-րդ կետում «Պայմանագրի պատճենը» բառերը փոխարինել «Պայմանագրի և դրա կնքման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները» բառերով, իսկ «մեկ» բառը՝ «երեք» բառով.
5) 15-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.
6) 16-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: