Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2018, 1137 - Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, ԻՍԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶԵՆՔ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՌԳՐԱՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔՆ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ, ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ԻՍԿ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԸ՝ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը՝ իրավասու պետական մարմիններին հանձնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առգրավման ենթակա առարկաները կամավոր հանձնելու վերաբերյալ իրազեկման ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր հանձնելու վերաբերյալ արձանագրության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) առգրավում կատարելու վերաբերյալ որոշման ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրության ձևը՝ համաձայն N հավելված 5-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված_