10 Հոկտեմբերի 2018, 1115 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ, 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդ-վածի 2-րդ, 6-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական՝ 2020 թվականի մարդահամարն անցկացնելու, ինչպես նաև դրա նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 18-27-ը ներառյալ:
2. 2020 թվականի մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի հավաքման եղանակների և տվյալների մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար փորձնական մարդահամար անցկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքում և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի, Ակունքի, Կամարիսի և Մայակովսկու համայնքներում՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ը ներառյալ:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի նույնականացված վարչական տվյալները մարդահամարի անցկացման նպատակով կիրառելու ու դրանց համակցելու նախագծի մշակումը և ապահովել 2019 թվականի փորձնական մարդահամարի իրականացման ընթացակարգերում դրանց կիրառումը:
4. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցող՝ մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ու հաստատել դրանց կազմը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովին ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, մյուս բոլոր համայնքների ղեկավարներին համակողմանիորեն աջակցել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթներում (քաղաքների և 5000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերի սխեմատիկ հատակագծերի ճշգրտման, բնակչության վարչական հաշվառման ամբողջականացման, սահմանված ժամկետներում ժամանակավոր մարդահամարային կադրերի թեկնածուների ներկայացման, ժամանակավոր աշխատանքային գրասենյակների տրամադրման և այլն):
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Կոտայքի մարզպետներին` ապահովել գործուն օժանդակություն (սույն որոշման 6-րդ կետում նշված գործառույթների իրականացում) սույն որոշման 2-րդ կետում նշված բնակավայրերում փորձնական մարդահամարի նախապատրաստման ու անցկացման ամբողջ ժամանակաընթացքում:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի հետ համատեղ, մինչև 2020 թվականի հունիսի 1-ը, ապահովել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմերի, զինծառայողների, ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց) հաշվառման կարգերի մշակումն ու հաստատումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: