19 Հունվարի 2006, 39 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 143-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի (գաղտնի):
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
ա) սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի համապատասխան նյութերի գաղտնազերծումը և ազդօրինակների հրատարակումը.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները ըստ առաջնահերթության:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: