Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2018, 1082 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ԲՀՀ - բնության համաշխարհային հիմնադրամի hայաստանյան մասնաճյուղից որպես նվիրաբերություն ընդունել «MITSUBISHI PAJERO V 6 3.0» (նույնացման համար` JMYLRV93W7J714268, թողարկման տարեթիվը՝ 2007 թվական) ավտոմեքենան և որպես պետական սեփականություն՝ սահմանված կարգով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) ԲՀՀ - բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի նվիրաբերության պայմանագրի կնքումը.
2) որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի պետական հաշվառումը կատարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին: