4 Հոկտեմբերի 2018, 1059 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 1100-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
նախագիծ
երկրորդ ընթերցում
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝
«2018 թվականի հոկտեմբերի 5-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը.
«2018 թվականի հոկտեմբերի 5-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Նախագիծ