27 Սեպտեմբերի 2018, 1063 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով առանձին պետական մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու մասին» N 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության» բառերով.
2) հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի: