Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2018, 1054 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել ապրանքների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հավելված