Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2018, 1043 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված՝ 75816000 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցները` համաձայն N 1 հավելվածի, և 7140500 դրամ հաշվեկշռային արժեքով սարքավորումները` համաձայն N 2 հավելվածի, և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության կառավարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ պայմանագրում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

Հավելված