Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2018, 1037 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես գալու իրավունք վերապահելու մասին» N 372-Ն որոշման 1-ին կետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման» բառերը փոխարինել պետական կառավարման համակարգի այլ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: