20 Սեպտեմբերի 2018, 1036 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածի ամբողջ տեքստում «քաղաքաշինական պետական տեսչություն», «քաղաքաշինական տեսչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 17-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի» բառերը.
3) 134-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերով.
4) 147-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան բնագավառի» բառերը փոխարինել «հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան» բառերով.
5) 175-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան բնագավառի» բառերը, իսկ «պետական» բառը փոխարինել «տեսչական» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: