Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2018, 985 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 106-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 310-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպված գնման ընթացակարգերի վերաբերյալ՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների հրապարակումը և կնքված՝ սույն որոշման հավելվածում ներկայացված պայմանագրերի՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն հաշվառման ներկայացնելը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման
1-ին կետով նախատեսված պայմանագրերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել դրանց հաշվառումը:
Հավելված