30 Օգոստոսի 2018, 974 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԷԿՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղա-քում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համ-ար ներկայացված հայտը, Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ ՀՀ 2302, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Գործարանային 1 հասցեում գտնվող տարածքում` համաձայն հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
2. Սահմանել`
1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրական և տեխնիկակիրառական՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում.
2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.
3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 25 տարի:
3. Ճանաչել «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար` 286.120.990482) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:
4. Հաստատել`
1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.
2) «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
5. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առավելագույնը 1 տարվա ընթացքում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կատարելուց հետո` Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան եզրակացության հիման վրա:
6. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:
Հավելված