30 Օգոստոսի 2018, 970 - Ա
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԸ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) 2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինանստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) 2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինանստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերվում են Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին` համաձայն N 3 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի.
2) սույն որոշման N 1 հավելվածում ներառված 10 շտապ օգնության ռեանիմոբիլները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ դրանք հետ վերցնելու և ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով.
3) սույն որոշման N 2 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերն ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում ապահովել շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին՝
ա. եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ,
բ. երկկողմ պայմանագրերի կնքումը մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված՝ կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին` սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) ըստ անհրաժեշտության, թույլատրել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը՝ նախատեսելով դրույթներ պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված շտապ օգնության ռեանիմոբիլների և գծային մեքենաների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:
Հավելված