Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2018, 962 - Ա

ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 7-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)` վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, սակայն չօգտագործվող՝ Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող տարածքները (այսուհետ` Տարածքներ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված հիմնադրամի կանոնադրության 17-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված նպատակի շրջանակներում մինչև 10 տարի ժամկետով հանձնել վարձակալության:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, հիմնադրամի հետ կնքել պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ`
1) հիմնադրամի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի շրջանակներում Տարածքները վարձակալության հանձնելիս, որպես Տարածքների վարձակալական պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) հավելված, հաստատվում է նաև վարձակալի ներդրումային ծրագիրը (այսուհետ` Ծրագիր).
2) Պայմանագրով ամրագրվում է, որ՝
ա) Ծրագրի իրականացման վերաբերյալ վարձակալը եռամսյակային հաշվետվություններ է ներկայացնում հիմնադրամ, իսկ հիմնադրամը դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` Տարածքների նպատակային օգտագործման հսկողություն իրականացնելու համար,
բ) վարձակալի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված հիմնադրամի կանոնադրության 17-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված նպատակներից շեղումը հիմք է հանդիսանում Պայմանագիրը լուծելու համար:
3. Սահմանել, որ`
1) Համաձայնագրի նոտարական վավերացման և Համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին (համաձայնությամբ).
2) Պայմանագրի նոտարական վավերացման և Պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վարձակալի միջոցների հաշվին (համաձայնությամբ):