Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2018, 959 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկը սահմանելու մասին N 595-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 15-րդ, 19-րդ, 20-րդ, 26-րդ, 32-րդ և 36-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող ծագած հարաբերությունների վրա: