30 Օգոստոսի 2018, 957 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ վերանվանելու մասին» N 1521-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 25-րդ կետում «11» թիվը փոխարինել «12» թվով,
բ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«26. Խորհրդի անդամներն են՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար (խորհրդի նախագահ).
2) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար.
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար.
4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ.
6) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ.
7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ.
8) Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական.
9) «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ).
10) «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ).
11) «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ).
12) Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ):»,
գ. 28-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարն է» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: