Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2018, 953 - Ն

ԱԼԲԱՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2018 թվականի սեպտեմբերի 6-ից:
2. Սահմանել, որ Ալբանիայի Հանրապետության քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել Ալբանիայի Հանրապետությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի սեպտեմբերի 6-ից հետո ծագած հարաբերությունների վրա: