Կառավարության որոշումներ

10 Մարտի 2004, 296 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, — համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 790,2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
 ա) 783,7 հեկտար, որից 32,5 հեկտար վարելահող, 468 հեկտար արոտ, 283,2 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
 բ) 2,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 2,25 հեկտարը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,25 հեկտարը` հասարակական կառուցապատման համար.
 գ) 4 հեկտար արոտը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի — կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 3 հեկտարը` հիդրոէլեկտրակայանի — օժանդակ կառույցների շինարարության, 1 հեկտարը` աղբավայրի համար։