16 Օգոստոսի 2018, 915 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» N 1015-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերը.
2) hավելվածի`
ա. 2-րդ և 7-րդ կետերի «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» 5-րդ սյունակում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն բառերը փոխարինել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն բառերով,
բ. 14-րդ կետի «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» 5-րդ սյունակում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն բառերը փոխարինել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն բառերով և հանել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը,
գ. 14-րդ և 16-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունակում «2018» թիվը փոխարինել «2019» թվով, իսկ 32-րդ կետում` «2020» թվով.
3) հավելվածի ամբողջ տեքստում «էկոնոմիկայի», «էներգետիկայի և բնական պաշարների, «տրանսպորտի և կապի» և «քաղաքաշինության նախարարություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների», էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» և «քաղաքաշինության կոմիտե» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը: