9 Օգոստոսի 2018, 898 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ ՉՕԳՏԱ-ՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԻ ԴԻՄԱՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ և 66-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ զինվորական (քրեակատարողական) ծառայությունից արձակվող և զինվորական (քրեակատարողական) ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին) զինվորական (քրեակատարողական) ծառայությունից արձակելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների` տրանսպորտից օգտվելու կարգը հաստատելու մասին» N 886-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ծագած հարաբերությունների վրա: