2 Օգոստոսի 2018, 852 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ ու 144-րդ հոդվածների դրույթները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ծառայությանը» բառից հետո լրացնել «, իսկ մաքսային մարմնի հայցի հիմքով կայացված՝ գույքը տիրազուրկ ճանաչելու կամ առգրավված ապրանքները պետությանը հանձնելու մասին դատական ակտի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին» բառերով.
2) 9-րդ կետը «ծառայությունը» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերով.
3) 10-րդ կետը «ծառայությանը», «ծառայությունում» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի» բառերի համապատասխան հոլովաձևերով.
4) 12-րդ կետը «ծառայության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: