Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2018, 851 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 940-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 940-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքն անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքն անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գույքը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնելուց հետո եռամսյա ժամկետում առանձնացնել և խոտանել ոչ պիտանի գույքը.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մնացած գույքն անհատույց՝ նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:»: