Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2018, 822 - Լ

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018 - 2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել գրավոր հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածում Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում՝ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր