Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2018, 817 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «մայիս-հուլիս ամիսներին» բառերը փոխարինել «մայիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ» բառերով.
2) որոշման 2-րդ կետը «շրջանակներում» բառից հետո լրացնել «մինչև հուլիսի 31-ը ներառյալ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 4-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական հաստատությունների կողմից զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտությունների ավարտական ակտերի տրամադրման գործընթացը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 536-Ն որոշման 15-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված անվանացուցակների տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: