Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2018, 796 - Ա

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22- րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ ու 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2020 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը, տարկետում տալ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն N 3 հավելվածի։
4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված Գագիկ Կարենի Ամարյանի (ծնվ.՝ 2000 թվականի օգոստոսի 4-ին), Դավիթ Հրաչյայի Մուսայելյանի (ծնվ.՝ 2000 թվականի օգոստոսի 9-ին), Վահե Կարագուլյանի (ծնվ.՝ 2000 թվականի սեպտեմբերի 28-ին) և Դավիթ Գևորգի Գևորգյանի (ծնվ.՝ 2000 թվականի օգոստոսի 8-ին) մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց 18 տարին լրանալուց հետո:
5. Սահմանել, որ սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2018 թվականի հուլիսի 29-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե մինչև 2018 թվականի հուլիսի 29-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում:

Հավելված