4 Հուլիսի 2018, 730 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հուլիսի 11-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով `
1) «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին»
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում)
2) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում)
3) «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում)
4) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում)
5) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին»:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝
1) «2018 թվականի հուլիսի 11-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը.
2) «2018 թվականի հուլիսի 11-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը: