Կառավարության որոշումներ

3 Մարտի 2004, 294 - Ա

«ՍԱՊՖԻՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 15,4 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 838 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


        «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 15,4 տոկոս բաժնեմասն ուղղակի վաճառքի ձ—ով մասնավորեցնել «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության 64,6 տոկոս բաժնեմասի սեփականատեր՝ «Իմպերիալ-Ոսկերչական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ): 
        2. Սահմանել «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության` ուղղակի վաճառքի ձ—ով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 15,4 տոկոս բաժնետոմսերի արժեքը` 93791 հազ. դրամ, որը համապատասխանում է 93791 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
        3. Սահմանել ուղղակի վաճառքի ձ—ով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 71517 հազ. դրամ:
        4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
        ա) 6-ամսյա ժամկետում վճարել մասնավորեցվող բաժնետոմսերի գինը.
        բ) իր միջոցների հաշվին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
        5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա  ժամկետում կնքել պայմանագիր:
        6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
        7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 838 որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխությունները՝
        որոշման 8-րդ կետի «բ» — «գ» ենթակետերը շարադրել  հետ—յալ խմբագրությամբ.
        «բ) արտադրության զարգացման համար առաջիկա 3 տարվա ընթացքում կատարել 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում.
        գ) սոցիալական երաշխիքների գծով` մինչ— 2007 թվականի նոյեմբեր ամիսն ապահովել 500 աշխատատեղ՝ 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` միջին ամսական աշխատավարձով»։
        8. Համապատասխան փոփոխություն կատարել 2001 թվականի սեպտեմբերի 21-ին կնքված բ աժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) N 165-ՈՒ պայմանագրում։