Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2006, 158 - Ն

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկը և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելն ու թիվը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: