21 Հունիսի 2018, 702 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1635-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Անշարժ գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի N 834-Ա և 2017 թվականի հուլիսի 20-ի N 874-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1635-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» բառերով.
2) 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերը փոխարինել «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով: