Կառավարության որոշումներ

15 Հունիսի 2018, 676 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» N 958-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ամբողջ տեքստում «կոչում» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «դասային աստիճան» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) «Արդարադատության լեյտենանտ», «արդարադատության ավագ լեյտենանտ», «արդարադատության կապիտան», «արդարադատության մայոր», «արդարադատության փոխգնդապետ», «արդարադատության գնդապետ», «արդարադատության գեներալ-մայոր», «արդարադատության գեներալ-լեյտենանտ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «երրորդ դասի խորհրդական», «երկրորդ դասի խորհրդական», «առաջին դասի խորհրդական», «արդարադատության երրորդ դասի խորհրդական», «արդարադատության երկրորդ դասի խորհրդական», «արդարադատության առաջին դասի խորհրդական», «արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական», «արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) 4-րդ կետի՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կիտել` մուգ կապույտ, կիսաբրդյա կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հետ ծալված օձիքով, սովորական երկկարանի թևքերով, որոնք ներքևի հատվածում ունեն 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակար, իսկ ձախ թևքին կարվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշ թևքանշան, կողքերից ունի կափույրով ծածկվող` թեք կտրվածքով ներկարված գրպաններ` դեպի ձախ կոճկումով: Երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողների համար միակոճկուն, միաշարք երեք ոսկեգույն, մեծ կոճակներով՝ կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով, կարովի թիկնամասով և փողքերի կտրվածքով: Արդարադատության առաջին, երկրորդ և երրորդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող ծառայողների համար՝ երկկոճկուն (երկփեղկ)` 6 ոսկեգույն, մեծ կոճակներով` կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով, տեղադրված երկշարք, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի (N 8 ձև, նկարներ 5 և 6): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների կիտելի օձիքն ունի կարմիր եզրաշերտ (N 8 ձև, նկար 4).»,
բ. 10-րդ և 11-րդ ենթակետերն «աջ շերտակար» բառերից հետո լրացնել «առանց կարագծերի և էլաստիկ ժապավենների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված