Կառավարության որոշումներ

15 Հունիսի 2018, 678 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածով հաստատված կարգի III. Եզրափակիչ դրույթներ» բաժնի
66-րդ և 67-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
66. Տարածական պլանավորման փաստաթուղթը կապալառու նախագծային կազմակերպության կողմից մշակվում է համակարգչային ծրագրերի կիրառմամբ (վեկտորային` Dwg կամ Dxf կամ Shape) և սահմանված կարգով հաստատվելուց հետո 4 օրինակներով (թղթային և էլեկտրոնային) տրամադրվում է համայնքի (համայնքների) ղեկավարին (ղեկավարներին): Նշված օրինակներից մեկը մնում է համայնքում, մեկական օրինակ (թղթային և էլեկտրոնային) համայնքի ղեկավարը տրամադրում է մարզպետին, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին և լիազոր մարմնին:
67. Լիազոր մարմնին և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին նախագծի էլեկտրոնային տարբերակը տրամադրվում է նախագծի մշակման բնօրինակ համակարգչային ծրագրով և ՊԴՖ (PDF) ձևաչափերով::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: