8 Հունիսի 2018, 642 - Ն
«ԲՋՆԻ-ԱՄՐՈՑ» ԵՎ «ՍՄԲԱՏԱԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ- ՆԵՐ, «ԲՋՆԻ-ԱՄՐՈՑ» ՈՒ «ՍՄԲԱՏԱԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքի Բջնի բնակավայրում (1.51 հեկտար) գտնվող «Բջնի-ամրոց» և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքի Արտաբույնք բնակավայրում (0.34 հեկտար) ու Եղեգիս բնակավայրում (2.01 հեկտար) գտնվող «Սմբատաբերդ» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները:
2. Սահմանել`
1) «Բջնի-ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 1.51 հեկտար.
2) «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 2.35 հեկտար:
3. Սահմանել, որ «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների պահպանման ու շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների մասնաճյուղերը:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) ապահովել «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների զբաղեցրած հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով կնքել համապատասխան 1.51 և 2.35 հեկտար հողերի անհատույց, անժամկետ օգտագործման մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) ապահովել «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների մասնաճյուղերի կանոնադրությունների հաստատումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-րդ և 26-րդ կետերով.
«25. «Բջնի-ամրոց» պատմամշակութային արգելոց
26. «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: